Ուկրաինայի քաղաքացիներին կացարանով և սննդով ապահովելու ծրագրի վերաբերյալ Թբիլիսիի քաղաքապետարանը պաշտոնական հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ծրագիրը մեկ ամսվա փոխարեն տևել է ավելի քան չորս ամիս։
Քաղաքապետարանը հայտարարել է, որ այս ծրագրի համար բյուջեից ծախսվել է 14 մլն լարի (մոտ 4 մլն 666 հազար 666 դոլար)։
«Վրաստանի կառավարության որոշմամբ՝ այս տարվա հուլիսի 15-ից մեկնարկել է Վրաստանում բնակվող Ուկրաինայի քաղաքացիների սոցիալ-տնտեսական աջակցության ծրագիրը, որի շրջանակներում յուրաքանչյուր ընտանիքի համար կկազմի 300 լարի (մոտ 100 դոլար) և ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական ևս 45 լարի (մոտ 15 դոլար):
Բացի այդ, Թբիլիսիում ուկրաինացի հարկադիր վերաբնակների համար դեռևս գործում են մատչելի քաղաքային անվճար ծառայությունները, հասարակական տրանսպորտով անվճար ճանապարհորդությունը, քաղաքային մանկապարտեզների, արվեստի և սպորտի դպրոցների անվճար ծառայությունները»,- ասված է քաղաքապետարանի տարածած հաղորդագրության մեջ: