Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնը (NAEC) հրապարակել է «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննության ժամանակ կիրառված թեստերը:
Նշենք, որ այս տարի առաջին անգամ ոչ վրացալեզու դպրոցների «Հայոց լեզու և գրականություն» և «Ադրբեջաներեն լեզու և գրականություն» դասավանդող ուսուցիչները հնարավորություն ստացան մասնակցել քննություններին և բարձրացնել կարգավիճակը:
«Հայոց լեզու և գրականություն» առարկայի թեստերը հասանելի են հետևյալ հղումով:
NAEC-ը այս պահի դրությամբ հրապարակել է նաև տարրական դասարանների, մաթեմատիկայի, բնագիտության, երաժշտության, քաղաքացիական կրթության, կենսաբանության, աշխարհագրության, ֆիզիկայի, վրաց լեզվի քննությունների ժամանակ օգտագործված թեստերը: Այս առարկաների թեստերը հասանելի են հետևյալ հղումով:
Ուսուցիչները վաղը «Հայոց լեզու և գրականություն» առարկայի քննություն կհանձնեն