Վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր, մեծահարուստ Բիձինա Իվանիշվիլիի՝ քաղաքականություն վերադառնալու մասին խոսակցությունները ընդամենը «շահարկումներ են»։
«Պարոն Բիձինա Իվանիշվիլին հեռացել է քաղաքականությունից։ Ինչպես գիտեք, պարոն Բիձինան մանրամասն բացատրեց իր մոտիվացիան, թե ինչու է անցյալ տարի հեռացել քաղաքականությունից։ Ուստի սա ընդամենը ենթադրություն է», — ասել է Ղարիբաշվիլին:
Նշենք, որ 2022 թվականի մայիսին «Վրացական երազանք»-ի նախագահ Իրակլի Կոբախիձեն ասել էր, որ «ինչ-որ մեկը» ցանկանում էր Բիձինա Իվանիշվիլիին քաղաքականություն վերադարձնել՝ Վրաստանը «պատերազմի մեջ ներքաշելու համար»։