Վրաստանից Հայաստան վերաարտահանումն ամեն ամիս ավելանում է: 2022 թվականի առաջին 6 ամսում, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Վրաստանից Հայաստան վերաարտահանումն աճել է 132,4 տոկոսով։
Ավելի կոնկրետ՝ առաջին կիսամյակում Հայաստան է վերաարտահանվել է 111,272 մլն դոլարի արտադրանք, իսկ 2021 թվականի նույն ժամանակահատվածում այն կազմել է՝ 47,883 մլն դոլար։
Վրաստանից Հայաստանում 2022 թվականին ամենաշատը վաճառվել են հետևյալ ապրանքները.
- մարդատար ավտոմեքենաներ՝ 14,663 մլն դոլար,
- բուլդոզերներ, շարժիչային գրեյդերներ, էքսկավատորներ, կոմպակտորներ և այլն՝ 8,968 մլն դոլար,
- թարմ, պաղեցրած կամ սառեցված խոզի միս՝ 4,773 մլն դոլար,
- սոյայի ձեթի արդյունահանման ընթացքում ստացված այլ պինդ մնացորդներ՝ 4,666 մլն դոլար,
- թարմ կամ չորացրած ցիտրուսային մրգեր՝ 995 հազար դոլար,
- թեթև մեքենաներ՝ 4,363 մլն դոլար,
- թռչնամիս և սննդային ենթամթերք՝ թարմ, պաղեցրած կամ սառեցված՝ 3,291 մլն դոլար,
- բեռնատարներ՝ 2,593 մլն դոլար,
- դեղամիջոցներ՝ 2,470 մլն դոլար,
- հեռախոսային սարքավորումներ, այդ թվում՝ բջջային կամ այլ անլար ցանցերի համար նախատեսված հեռախոսներ՝ 2,440 մլն դոլար,
- էլեկտրական ջրատաքացուցիչներ՝ 2,391 մլն դոլար: