Անակլիա նավահանգստի համար նոր մրցույթ կհայտարարվի

Վրաստանի կառավարությունը ծրագրում է Անակլիա նավահանգստի համար նոր մրցույթ հայտարարել։

Այս կապակցությամբ Անակլիայի խորքային ջրային նավահանգիստների զարգացման գործակալությունն արդեն հայտարարել է պարզեցված գնումների մասին։

Ըստ այդմ՝ գործակալությունը ձեռք կբերի խորհրդատվական և վերահսկման ծառայություններ, որոնց մոտավոր արժեքը 1 մլն լարի է (մոտ 370 հազար դոլար)։

Գնումների կայքի հրապարակումից պարզ է դառնում, որ գործակալությունը ցանկանում է ծառայություններ ձեռք բերել այնպիսի ընկերություններից, ինչպիսիք են White & Case-ը (միջազգային իրավաբանական ընկերություն է, որն օգնում է ընկերություններին, կառավարություններին և ֆինանսական հաստատություններին հասնել իրենց գլոբալ հավակնություններին), Port Consultants Rotterdam-ը (գործող անկախ խորհրդատվական ընկերություն է, որն ունի միջազգային համբավ ռազմավարության, կառավարման, ենթակառուցվածքների և լոգիստիկ զարգացման ոլորտում տերմինալներում, նավահանգիստներում և ներքին տարածքներում), Maritime & Transport Business Solutions B.V-ը (համատեղում է ծովային և տրանսպորտի ոլորտում տարիների գործնական փորձը ռազմավարական մտածողության հետ):

«Միջոցառման սահմանափակ ժամկետները և նախապես պլանավորման անհնարինությունը պայմանավորված են նրանով, որ ներդրումային պայմանագրով նախատեսված պարտավորությունների կատարման գնահատման համար անհրաժեշտ է ձեռք բերել իրավական, ֆինանսական, տնտեսական, տեխնիկական և այլ ոլորտների լավագույն միջազգային փորձի վրա հիմնված գիտելիքներ և փորձ՝ ամենակարճ ժամկետներում»,- ասված է փաստաթղթում։

Քաղաքական հետապնդումներն ազդել են Անակլիայի նախագծի զարգացմանը