Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի խոսքով՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն իր հետ զրույցում ասել է, որ գոհ է հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ Թբիլիսիում կայացած հանդիպումից և այդ հանդիպման արդյունքներից։
Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսում Չավուշօղլուն ասել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը Վրաստանում կարևոր իրադարձություն էր։
«Սրանք տարածաշրջանում խաղաղության ամրապնդման կարևորագույն խնդիրներն են Վրաստանի և տարածաշրջանի երկրների, ինչպես նաև Թուրքիայի ներգրավմամբ։ Ըստ այդմ, մեր համատեղ ջանքերն այս ուղղությամբ էլ ավելի կակտիվանան»,- ասել է Չավուշօղլուն։