Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկատվության համաձայն՝ հունիսին Վրաստանի սահմանը հատել է Ռուսաստանի 135 հազար 457 քաղաքացի։
ՌԴ-ից Վրաստան մուտք գործող քաղաքացիների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 340 տոկոսով։
Հատկանշական է, որ նույն ժամանակահատվածում ԵՄ երկրներից Վրաստան է մուտք գործել 28 հազար 989 մարդ։
Ռուսաստանի քաղաքացիներից հետո ամենաշատը՝ 86 հազար 565 քաղաքացի, եկել են Հայաստանից, իսկ 69 հազար 973 քաղաքացի՝ Թուրքիայից։
Նշենք, որ նախորդ ամիս Ուկրաինայից ժամանել է 19 հազար 585 մարդ։