Վրաստանի հանրակրթական դպրոցների տնօրենների թեկնածուների ատեստավորումը կանցկացվի երկրում կորոնավիրուսի հետ կապված իրադարձությունների ավարտից հետո, հայտնում է Վրաստանի կրթության և գիտության (ԿԳ) նախարարության կայքի directors.mes.gov.ge բաժինը:
Տեղեկության համաձայն՝ թեստի անցկացման օրը, ժամը և վայրը կտեղադրվեն Վրաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքում:
Թեստի առավելագույն միավորը 100 է, որը բաղկացած է երեք մասից.
- օրենսդրական իմացություն, որը ներառում է փակ հարցեր (առավելագույնը` 20 միավոր),
- մասնագիտական հմտություններ, որը ներառում է փակ հարցեր (առավելագույնը` 50
միավոր), - ընդհանուր հմտություններ, ներառյալ փակ հարցեր (առավելագույնը` 30 միավոր):
Հանրակրթական դպրոցների տնօրենների ընտրության մրցույթի ատեստավորման փուլի քննական ծրագիրը մանրամասն՝ այստեղ: