Վրաստանի ներքին գործերի նախարարությունը (ՆԳՆ) ամբողջ երկրում՝ Թբիլիսիում, Բաթումիում, Քութայիսիում, Քվեմո Քարթլիում, Շիդա Քարթլիում և Գուրիայում, ձերբակալել է 20 մարդու՝ թմրանյութերի ապօրինի շրջանառության, Վրաստան թմրանյութերի ապօրինի ներմուծման և մեծ քանակությամբ թմրամիջոցներ ձեռք բերելու և պահելու մեղադրանքով։
Քվեմո Քարթլիում, Իմերեթում եւ մայրաքաղաքի տարբեր շրջաններում, այդ թվում՝ Թբիլիսիի Փոնիճալա բնակավայրում, թմրանյութ վաճառելու մեղադրանքով 14 մարդ է ձերբակալվել։
ՆԳՆ տվյալներով՝ ոստիկանական գործողությունների ընթացքում առգրավվել են մեծ քանակությամբ թմրանյութ և երկու հրազեն։
Թմրամիջոցների հանցագործության փաստերի հետաքննությունն իրականացվում է Վրաստանի քրեական օրենսգրքի 260, 261, 19-260, 262, 265, 276, 236 և 273 պրիմա հոդվածներով։