Վրաստանի եվրոպական ապագային խոչընդոտում են քաղաքական գործիչները. Դեգնան

Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը կարծում է, որ Վրաստանի եվրոպական ապագային, որը բնակչության մեծամասնության ընտրությունն է, խոչընդոտում են քաղաքական գործիչները։ Լրատվամիջոցներին տված հարցազրույցում նա ասել է, որ մարզերում մարդկանց հետ հանդիպումներից պարզել է, որ նրանք հիասթափված են քաղաքական բևեռացման պատճառով։

«Մարդկանց հետ հանդիպումներից ես հասկացել եմ, որ նրանք շատ հոգնած են և հիասթափված այն բևեռացումից, որի մասին դուք խոսում եք: Վրաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունն ընտրել է եվրոպական ապագան` ավելի ժողովրդավարական, ավելի բարեկեցիկ, ավելի ապահով ապագան: Սակայն այս ապագան արգելափակել են քաղաքական առաջնորդները, որոնք ժամանակի մեծ մասը վատնում են միմյանց քարկոծելով` Վրաստանի բնակչության համար կարևոր խնդիրների ուղղությամբ աշխատելու փոխարեն», — ասել է դեսպանը։

Որպես խնդիրների օրինակ, որոնց վրա հարկավոր է աշխատել` դեսպանն ընդգծել է երկրում գործազրկության բարձր մակարդակը, գների բարձրացումը և կրթության որակը:

«Վրաստանի քաղաքական առաջնորդների առաջնահերթ խնդիրները պետք է լինեն Վրաստանի եվրոպական ապագան և երկրի շահերը, ոչ թե իրենց կուսակցական տարաձայնությունները», — հավելել է դեսպանը:

Կարդացեք նաև՝

https://www.aliq.ge/amn-despaneh-hastatum-e-ivanishvilii-het-handipman-lureh/?fbclid=IwAR08V99Hp88FHyjZN57U3dAltr7Vru5jl1Z-pAJAD-guN40xSVWkDM-mgGU