Դեսպանի սպանությունը հարձակում է Ռուսաստանի վրա. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքով՝ Թուրքիայում ՌԴ դեսպանի սպանությունը առաջին հերթին հարձակում է «Ռուսաստանի և ռուս-թուրքական հարաբերություններ վրա»:

«Անկեղծ ասեմ, որ ես թերահավատորեն էի նայում այն վարկածին, որ մեր ռազմական ինքնաթիռի ոչնչացումը տեղի է ունեցել առանց  Թուրքիայի  բարձրագույն ղեկավարության համաձայնությամբ, այլ դա արել էին մարդիկ, ովքեր ցանկանում են վնասել ռուս-թուրքական հարաբերությունները: Սակայն այժմ, հատուկ ծառայության աշխատակցի կողմից Ռուսաստանի դեսպանի վրա իրականացված հարձակումից հետո,  ես ստիպված եմ փոխել կարծիքս: Կարծում եմ, որ ամեն ինչ հնարավոր է: Կործանարար տարրերի ներթափանցումը իրավապահ մարմիններ, իհարկե, խորը բնույթ ունի»,-հայտարարել է Պուտինը՝ հավելելով, որ այս իրադարձությունները չեն կարող խթան հանդիսանալ ռուս-թուրքական հարաբերությունների նորմալացման համար:

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահը այս թեմայի շուրջ խոսել է ամենամյա ամփոփիչ ասուլիսի ժամանակ։

 

Թողնել պատասխան