2022 թվականի հունվարից մինչև հունիս Վրաստան ներմուծվել է 11 հազար 849 տոննա ձմերուկ (2,2 մլն դոլար ընդհանուր արժողությամբ)։
Վրաստանն առաջին կիսամյակում ձմերուկ արտահանել է միայն Հայաստան՝ 819 տոննա, եկամուտը կազմում է 214 հազար դոլար։
Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ձմերուկի ներմուծման ցուցանիշն աճել է 133,3 տոկոսով։
Նշվում է, որ ներմուծման ծավալը աճել է հունիսին, այդ ընթացքում երկիր է ներկրվել 1,7 մլն դոլարի՝ 9 056 տոննա ձմերուկ։
Վրաստան ձմերուկ ներմուծվել է հետևյալ երկրներից․
- Թուրքիա՝ 9 415 տոննա (1,8 մլն դոլար),
- Իրան՝ 2 353 տոննա (373 հազար դոլար),
- Ադրբեջան՝ 74 տոննա (15 հազար դոլար),
- Նիդեռլանդներ՝ 5 տոննա (7 հազար դոլար)։
Վերջին երկու տարիներին Վրաստանում ձմերուկի նախասեզոնային ներմուծման կտրուկ աճ է գրանցվում։
Ձմերուկի ներմուծումը Վրաստան սովորաբար նվազում է հուլիս և օգոստոս ամիսներին, երբ վրացական արտադրողների մատակարարումները հասանելի են դառնում: