«2017 թվականը Վրաստանի համար շատ լավ տարի կլինի»,-Գուդաուրիիում վստահեցրել է Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին:
«Սա դյուրին ժամանակաշրջան չէ: Տեսնում եք, որ մենք պետք է հաղթահարենք այս շրջանը, սակայն ցանկանում եմ մի բան ասել, որը շատ անգամ դեռ կկրկնեմ։ 2017 թվականը շատ ավելի լավ տարի է լինելու: Կլինեն մեծաթիվ ներդրումներ, յուրաքանչյուր գործարարի իրավունքները պաշտպանված կլինեն ամենաբարձր մակարդակով: Ես այդ առումով լիահույս եմ»,-ասել է Կվիրիկաշվիլին՝ վստահեցնելով, որ այն, ինչ հիմա արվում է, հանդիսանալու է մեծ ապագայի հիմքը։
Գուդաուրիիում կառավարության ղեկավարը շնորհակալություն է հայտնել նաև բոլոր նրանց, ում 24-ժամյա աշխատանքի շնորհիվ իրականություն է դարձել լեռնադահուկային հանգստյան գոտու ծրագիրը (ճոպանուղու նոր գծի բացումը):