Պաշտոնական այցով Ղազախստանում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպում է ունեցել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև առկա գործընկերությունը և համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։
«Շատ լավ հանդիպում եմ ունեցել Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ալիխան Սմաիլովի հետ։ Մենք քննարկել ենք մեր երկրների միջև առկա գործընկերությունը և երկկողմ և բազմակողմ ձևաչափով համագործակցության հետագա զարգացման հնարավորությունները։
Վրաստանի զարգացող դերը «դարպասի» դերում կարող են ավելի լավ օգտագործել Կենտրոնական Ասիայի երկրները», — նշել է Իրակլի Ղարիբաշվիլին։