Arkia ավիաընկերությունը նոր ուղղություն է ավելացնում Վրաստանում։ Այսուհետ իսրայելական ավիաընկերությունը չարտերային չվերթեր կիրականացնի Էյլաթ-Բաթումի-Էյլաթ ավիագծով։
Էյլաթ-Բաթումի–Էյլաթ չվերթերը Arkia ավիաընկերությունը կիրականացնի օգոստոսի 7-ից օգոստոսի 29-ը ներառյալ, շաբաթական 2 անգամ՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ։
Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության քաղաքացիական ավիացիայի գործակալությունն այս ավիաուղղության շահագործման թույլտվություն է տվել ավիաընկերությանն այս տարվա հուլիսի 25-ին։