«Սոցիալական արդարադատության կենտրոն» հասարակական կազմակերպությունը կոչ է անում վրացական իշխանություններին` գործել օկուպացված Աբխազիայում գտնվող Բիճվինթայի և դրան հարակից 186 հեկտար հողատարածքը Ռուսաստանի Դաշնությանը փոխանցելու դեմ։
«Ի պատասխան Աբխազիայում ընթացող գործընթացների՝ Վրաստանի կենտրոնական իշխանությունը նույնիսկ պաշտոնական հայտարարություն չի արել, ինչը կարևոր է միջազգային հանրության և կազմակերպությունների առջև այդ հարցի ակտիվ բարձրաձայնման, Ռուսաստանի հանդեպ դժգոհության դիվանագիտական ազդանշան ցույց տալու և աբխազական հասարակությանն աջակցություն ցուցաբերելու գործում»,- ասվում է «Սոցիալական արդարադատության կենտրոնի» հայտարարության մեջ։
Կազմակերպությունը կոչ է անում Վրաստանի կառավարությանը.
- Ակտիվորեն բարձրացնել միջազգային հանրության առջև Բիճվինթայի տարածքների փոխանցման հարցը, կիրառել բոլոր քաղաքական և դիվանագիտական միջոցները գործընթացը կասեցնելու համար։
- Վերանայել և հանրությանը ներկայացնել զեկույց այն մասին, թե ինչ է անում տարածաշրջանում ռուսական քաղաքականությունը, և ինչ քաղաքական, դիվանագիտական ռազմավարություններ և աշխատանքներ են իրականացվում այդ ուղղությամբ։
- Ներկա համատեքստում ամրապնդել վրաց-աբխազական հակամարտության վերափոխման և խաղաղության կառուցման գործընթացը։
Կարդացեք նաև՝
Աբխազական կողմը նախատեսում է ՌԴ-ին հանձնել Բիճվինթայի տարածքները