Վրաստանի առևտրային բանկերի տրամադրած վարկերը հունիսին հասել են 43,65 մլրդ լարիի, որը 1,24 տոկոսով ավելի է նախորդ ամսվա համեմատ։
Վրաստանի ազգային բանկի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ հունիսին Վրաստանում լարիով վերցված վարկերի կեսից ավելին (51,37 տոկոսը) տրամադրվել է լարիով:
Հունիսին Վրաստանում տրամադրված վարկերի ընդհանուր գումարից 22,4 մլրդ լարին վարկ է հենց լարիով, իսկ 21,23 մլրդ լարին՝ արտարժութային վարկ է։ Սա առաջին դեպքն է, երբ լարիզացիայի մակարդակը գերազանցում է 51 տոկոսը։