Քութայիսիի միջազգային օդանավակայանի թռիչքուղու վերականգնման շրջանում Wizz Air-ը երկու շաբաթվա ընթացքում չվերթեր կիրականացնի Թբիլիսիից, հայտարարել է TAV Georgia ավիաընկերությունների ցանցի գլխավոր տնօրեն Թեա Զաքարաձեն։
«Պետության խնդրանքն էր` եթե հնարավորություն լինի, ընդունենք դեպի Քութայիսի բոլոր չվերթերը։ Մենք հայտնել ենք մեր պատրաստակամությունը և հաստատում ենք, որ հոկտեմբեր ամսի 14 օրվա ընթացքում բոլոր չվերթերը, որոնք պետք է իրականացվեին Քութայիսիի օդանավակայանում, կիրականացվեն Թբիլիսիի միջազգային օդանավակայանում»,- ասել է Զաքարաձեն։
Քութայիսիի օդանավակայանը փակ կլինի հոկտեմբերի 10-ից 24-ը։
Հիշեցնենք, որ հուլիսի 19-ին հայտնի դարձավ Քութայիսիի օդանավակայանի 2,5 կմ երկարությամբ թռիչքուղու նորոգման մասին։