Վրաստանի Ներքին գործերի նախարարության Քվեմո Քարթլիի ոստիկանության աշխատակիցները ստացած օպերատիվ տեղեկությունների հիման վրա Մարնեուլիում 3 անձ են ձերբակալել:
Նախկինում դատված անձինք մեղադրվում են ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելու և պահելու մեջ: Նրանք նախապատրաստվում էին թալանել Մարնեուլիում ապրող գործարարներին: Ոստիկանները խուզարկության ժամանակ առգրավել են «Կալաշնիկով» տեսակի ինքնաձիգ, 30 փամփուշտ, նռնակ և այլն:
Հետաքննությունն ընթանում է Վրաստանի Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի Է կետի հատկանիշներով, այն է՝ ապօրինի զենք-զինամթերքի ձեռք բերու, պահում: