Երկուշաբթվանից՝ հուլիսի 25-ից, Թբիլիսիից Բաթումի և հակառակ ուղղությամբ շարժվող գնացքների տոմսերի արժեքը կբարձրանա։ Գինը բարձրանում է բոլոր դասերի ուղևորների համար: Ամենաբարձր աճը կվերաբերի ամենաէժան տոմսերին:
- երկրորդ կարգի տոմսերը 25 լարիի փոխարեն կարժենան 34 լարի (գինը բարձրանում է 36 տոկոսով);
- առաջին կարգի տոմսերը՝ 60 լարիի փոխարեն կարժենան 74 լարի (23 տոկոս);
- Բիզնես կարգի տոմսերը՝ 100 լարիի փոխարեն կարժենան 124 լարի (24 տոկոս)
«Այլընտրանքային տրանսպորտով երթևեկության սակագները սիստեմատիկորեն բարձրանում են: Չնայած ընկերության ծախսերը մասնակի փոխհատուցելու նպատակով ճանապարհածախսի թանկացմանը, երկաթուղային տրանսպորտով երթևեկության սակագինը դեռ մնում է ավելի էժան՝ համեմատած այլընտրանքային տրանսպորտի հետ», — ասել են երկաթուղու կազմակերպությունից։
Ընկերության հայտարարության մեջ ասվում է, որ ուսանողների, պատերազմի վետերանների և երկաթուղու աշխատողների համար նախատեսված բոլոր զեղչերը կշարունակեն գործել: