Խորհրդարանական ընդդիմությունը հանդիպում է անցկացնում հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ կապված Եվրահանձնաժողովի 12 կետից բաղկացած առաջարկությունների կատարման հետ։
Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) ավելի վաղ պատրաստակամություն էին հայտնել ներգրավվելու Եվրահանձնաժողովի հանձնարարականների ամբողջական և ժամանակին իրականացման գործընթացին։
Եվրաինտեգրման ճանապարհին Եվրամիությունը Վրաստանի 12 կետից բաղկացած առաջարկությունների իրականացման ծրագիր է տրամադրել։
Եվրամիության հանձնարարականները կյանքի կոչելու համար ընդդիմությունն առանձին գործընթաց է սկսելու՝ ստեղծելով այլընտրանքային աշխատանքային ձևաչափ։
«Ռազմավարություն Աղմաշենեբլիի» ընդդիմադիր կուսակցության ղեկավար Գիորգի Վաշաձեն ասել է՝ կներկայացվեն այլընտրանքային օրենսդրական փաթեթներ, որոնց հիման վրա եվրոպացիները կկարողանան եզրակացություններ անել, թե ով է հաշվի առել իրենց առաջարկությունները, ով՝ ոչ։