Sector 26 երաժշտական խումբը հայտնել է, որ հուլիսի 24-ին Բաթումիում կայանալիք համերգը` երգչուհի Մեգի Գոգիտիձեի մասնակցությամբ, չեղարկվել է։
Հատկանշական է, որ այսօր սոցցանցերում ակտիվ քննարկման առարկա է դարձել այն փաստը, որ Գոգիտիձեն համերգներով հանդես է գալու ՌԴ-ի Սոչի և Մոսկվա քաղաքներում։
Ի դեպ, օրեր առաջ՝ հուլիսի 14-ին, Գոգիտիձեն Facebook-ում տեսանյութ է հրապարակել, որում երգում է ռուսերեն։ Նա գրում է, որ երգելու է բոլոր լեզուներով, բոլոր երկրներում, անկյուններում, որտեղ որ հարկ համարի։ Երգչուհին պնդում է, որ լեզուն և մշակույթը երբեք չպետք է թշնամանան։