Խաչքարի բացում Թբիլիսիի Սուրբ Գևորգ եկեղեցու բակում

Վիրահայոց թեմի Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու բակը համալրվեց ևս մեկ խաչքարով, հայտնում է Վիրահայոց թեմի մամլո և լրատվության ծառայությունը: Խաչքարի բացումը տեղի կունենա հուլիսի 24-ին, ժամը 12-ին:

Տեղեկության համաձայն՝ այն նվիրատվություն է Վրաստանի մայրաքաղաքի հինավուրց եկեղեցու, որի պատերը զարդարում են անկրկնելի որմնանկարները, իսկ բակում տեղ են գտել ազգի արժանավոր հայորդիների տապանաքարերը:

Խաչքարը ներառում է հնագույն քաղաքակրթություններ կրող երկրների ժողովուրդների՝ հավատքին նվիրվածություն, հայրենասիրություն,  բարեկամություն ջատագող խորհուրդներ և դրանց հարատևության լուռ վկայությունն է:

«Ընթացիկ տարվա հուլիսի 24-ին, մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տաղավար տոնին, հավարտ կիրակնօրյա Սուրբ Պատարագի, ժամը 12:00-ին, Վիրահայոց թեմի առաջնորդ հոգեշնորհ Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի ձեռամբ և հոգևորականաց դասի մասնակցությամբ տեղի կունենա նորահիմն խաչքարի՝ Սրբալույս մյուռոնով օծման արարողություն», — հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը: