Խորհրդային միության առաջնորդ Իոսիֆ Ստալինի թոռը՝ Եվգենի Ջուղաշվիլին մահացել է Մոսկվայում: Նա 80 տարեկան էր: «Life.ru»-ի փոխանցմամբ՝ Ջուղաշվիլին իրեն վատ է զգացել Մոսկվայի փողոցներից մեկում: Անցորդները շտապ օգնություն են զանգահարել, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Եվգենի Ջուղաշվիլին ծնվել է 1936 թվականին: 2001 թվականից Վրաստանի ժողովրդական հայրենակցական միության ղեկավարն էր: