Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելլի Դեգնանը Վրաստանի շրջաններ կատարած այցի ժամանակ նվեր է ստացել կղաբալախ (արևմտյան Վրաստանում գլխաշոր է տղամարդկանց ու կանանց համար) և սվանական գլխարկ։
Դեգնանը նաև Մեստիա կատարած այցի ընթացքում սովորել է սվանական պար։
«Շատ շնորհակալություն «Ռիհո» համույթին` հիանալի դասերի և Սվանեթիի մշակույթի ամենացայտուն դրվագներին ծանոթացնելու համար»,- գրել է Դեգնանը: