Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին Վրաստանում արտաքին առևտրաշրջանառությունը (առանց չհայտարարագրված առևտրի) կազմել է 8 477,4 մլն դոլար:
Geostat-ի տվյալներով՝ այս ցուցանիշը 35,4 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։
Տեղեկության համաձայն՝ սրանից արտահանումը կազմում է 2558,7 մլն դոլար (աճը` 35,6 տոկոս), իսկ ներմուծումը` 5 918,6 մլն դոլար (35,3 տոկոսով ավելի):
Վրաստանի բացասական առևտրային հաշվեկշիռը 2022 թվականի հունվար-հունիս ամիսներին կազմել է 3 359,9 մլն դոլար կամ արտաքին առեւտրաշրջանառության 39,6 տոկոսը։
Ռուսաստանը Վրաստանի առևտրային գործընկերների շարքում երկրորդն է