Վրաստանի ուսուցչի տունը հայտարարություն է տարածել ուսուցիչների մասնագիտական զարգացման և կարիերայի առաջխաղացման սխեմայի շրջանակներում շարունակվող վերապատրաստումներին գրանցված ուսուցիչների համար:
Նշվում է, որ ուսուցիչների մասնագիտական զարգացման ազգային կենտրոնի որոշմամբ՝ այն ուսուցիչները, որոնք չեն կարող մինչև այս տարվա հուլիսի վերջն անցնել կենտրոնի կազմակերպած վերապատրաստման դասընթացները, սեպտեմբերից հնարավորություն կունենան անցնելու իրենց նախընտրած վերապատրաստման դասընթացը։
Ի դեպ, այս փուլում Վրաստանում ընթանում են ուսուցիչների, ուսուցիչ դառնալ ցանկացողների, առաջատար և մենթոր ուսուցիչ դառնալ ցանկացողների քննությունները, որոնք մեկնարկել են հուլիսի 7-ին և կավարտվեն հուլիսի 25-ին: