Ուզբեկստանի Հանրապետության մայրաքաղաք Տաշքենդի Իսլամ Քարիմովի անվան միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի դիմավորման արարողությունը։
Տեղեկությունը տարածում է վարչապետի մամուլի գրասենյակը։
Նշվում է, որ վարչապետին ողջունել են Ուզբեկստանի Հանրապետության վարչապետ Աբդուլլա Արիպովը, փոխվարչապետ, ներդրումների և արտաքին առևտրի նախարար Ժամշիդ Խոջաևը, արտաքին գործերի փոխնախարար Ֆուրկաթ Սիդիկովը և Ուզբեկստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Զուրաբ Աբդուշելիշվիլին։
«Այցի շրջանակներում կառավարության ղեկավարը երկկողմ բարձր մակարդակի հանդիպումներ կունենա»,- ասված է հաղորդագրության մեջ: