Վրաստանը 12 տոկոս տնտեսական աճ է գրանցել

Կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցում Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին հայտնել է, որ 2022 թվականի առաջին 5 ամիսներին Վրաստանը 12,2 տոկոս տնտեսական աճ է գրանցել։

Խուցիշվիլին նշել է, որ տնտեսական աճի վրա ազդել են մի քանի գործոններ, այդ թվում՝ զբոսաշրջությունը, արտահանումը, պահանջարկի ավելացումը, ինչպես նաև արտահանման աճի տեմպերը:

Ըստ նախարարի՝ Վրաստանում նախորդ տարվանից բավականին բարձր է տնտեսական ակտիվությունը:

«Անցած տարի մենք ունեցել ենք 10,4 տոկոս տնտեսական աճ, իսկ այս տարի 5 ամսում, ունենք 12,2 տոկոս տնտեսական աճ։ Անցած տարի հիմնական մասը առնվազն պայմանավորված էր 2020 թվականին տնտեսական անկման ուղղությամբ ունեցած վերականգնման գործընթացով, հետևաբար բազային էֆեկտն այս հատվածում բավականին բարձր էր»,- ասել է Խուցիշվիլին։

Պետական ​​հատվածում աշխատավարձերը կբարձրանան