Շարունակվում են Մառնեուլի-Սադախլո 30 կմ ճանապարհահատվածի վերանորոգման աշխատանքները, հայտնում է Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտը:
Տեղեկության համաձայն՝ Մառնեուլի-Սադախլո ճանապարհը տանում է դեպի Հայաստանի Հանրապետության սահման, և ճանապարհային ենթակառուցվածքների պահպանումը մեծ նշանակություն ունի տեղի բնակչության և ճանապարհներից օգտվողների, ինչպես նաև տարանցիկ երթևեկության համար։
Նախագծի արժեքը կազմում է 8,5 մլն լարի (մոտ 2 մլն 833 հազար 333 դոլար), ավարտը նախատեսվում է այս տարվա օգոստոսին: