Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) վրաց-հայկական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ հայտարարություն է տարածել:
ԱԳՆ-ի հայտարարության մեջ նշվում է, որ երկու երկրներին կապում է դարավոր պատմությունը և բարիդրացիական հարաբերությունները, որոնք կշարունակվեն նույն ոգով։
«Այսօր մենք նշում ենք Վրաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը»,- գրված է տարածած հաղորդագրության մեջ: