ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը թվիթերյան իր միկրոբլոգում արձագանքել է Թբիլիսիում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը:
Պետքարտուղարն այն գնահատել է որպես դրական քայլ։
«Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայմովը և Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը դրական քայլ կատարեցին՝ հանդիպելով Թբիլիսիում։ Ուղիղ երկխոսությունը Ադրբեջանի և Հայաստանի միջև տարաձայնությունները լուծելու ամենահուսալի միջոցն է»,- գրել է Բլինքենը։
Նշենք, որ հուլիսի 16-ին Թբիլիսիում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը: