Հուլիսի 16-ին Թբիլիսիում տեղի կունենա Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հրաժեշտի հանդիպում է ունեցել Եվրամիության ներկայացուցչության ղեկավար Կարլ Հարցելի հետ։
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ 2008 թվականին Վրաստանում տեղի ունեցած ագրեսիայից Արևմուտքի դասը այն է, որ Ռուսաստանը կարող է պարզապես ուժ կիրառել իր ցանկությանը հասնելու համար։
Վրաստանում ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի խոսքով՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատերազմ է սկսել Ուկրաինայում, և ԱՄՆ-ն ջանք չի խնայում, որպեսզի պատերազմը չտարածվի այլ երկրներում, այդ թվում՝ Վրաստանում։
Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ այժմ ընդմիջումն արդարացված չէ, և այդ պատճառով ստորագրել է արտահերթ նստաշրջանի հրավերը։ Զուրաբիշվիլին և՛ կառավարությանը, և՛ ընդդիմությանը կոչ է արել լիարժեք մասնակցել Եվրահանձնաժողովի հանձնարարականի իրականացմանը։
Զուրաբիշվիլին քննադատել է ԱՄՆ դեսպան Քելի Դեգնանի հասցեին արված հայտարարությունները և ընդգծել է, որ «շատ ցավում է դիվանագետի դեմ հնչած արտահայտությունների համար»։
2023 թվականին Վրաստանում 70 տարեկանից բարձր բնակչության կենսաթոշակը կավելանա մինչև առնվազն 365 լարի։
Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) տվյալներով՝ 2022 թվականի հունիսին, նախորդ ամսվա համեմատ, կենսապահովման մակարդակն աճել է 10,2 լարիով։
Վրաստանի դեղագործների ասոցիացիայի գործադիր տնօրեն Իլոնա Կոկիաշվիլիի խոսքով, Թուրքիայից ներկրվող դեղագործական արտադրանքը Վրաստանում կթանկանա 25-30 տոկոսով:
Թբիլիսիի քաղաքային դատարանը հրապարակել է 2021 թվականի հոկտեմբերի 18-ին Թբիլիսիում սպանված Ռուսաստանի քաղաքացի, 27-ամյա Անաստասիա Շատալովայի գործով դատավճիռը։
2022 թվականի հունիսին Վրաստան տրանսֆերտների հոսքի ծավալը կազմել է 427,4 մլն ԱՄՆ դոլար (262,6 մլն լարի), ինչը 111,7 տոկոսով ավելի է 2021 թվականի հունիսի համանման ցուցանիշից։
Եվ վերջում՝ Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ սակարկությունների արդյունքում 1 ԱՄՆ դոլարի արժեքը դարձել է 2,8504 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 2,8658 լարի։