2023 թվականին Վրաստանում 70 տարեկանից բարձր բնակչության կենսաթոշակը կավելանա մինչև առնվազն 365 լարի։
Այն նախատեսված է կենսաթոշակների ինդեքսավորման կանոնով, որը գործում է արդեն երկրորդ տարին։
2020 թվականին Արժույթի միջազգային հիմնադրամի առաջարկությամբ խորհրդարանն ընդունեց կենսաթոշակների ինդեքսավորման մասին օրենքը, որը հաշվի առնելով գնաճի մակարդակը և տնտեսական աճը, սահմանում է կանոն՝ կենսաթոշակի չափը պետք է տարեկան վերանայվի։
Նույն օրենքով միմյանցից տարանջատվել են մինչև 70 և 70 տարեկանից բարձր բնակչության կենսաթոշակները։
Նշենք, որ ներկայումս 60-69 տարեկան քաղաքացիները ստանում են 260 լարի կենսաթոշակ, մինչդեռ 70 տարեկանից բարձր բնակչության կենսաթոշակը կազմում է 300 լարի։