Վրաստանի իմունականխարգելման խորհուրդը հորդորել է 18 տարեկանից մեծ քաղաքացիներին` պատվաստվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի «խթանիչ» (booster) չափաբաժնով։
Ալերգոլոգ-իմունոլոգ Բիձինա Կուլումբեգովի խոսքով` «խթանիչ» ղեղաչափը կարող են ստանալ 18 և ավելի տարիքի քաղաքացիները՝ անկախ առողջական վիճակից։
Հիշեցնենք, որ մինչ այժմ booster–ը նախատեսված էր միայն 50 տարեկանից մեծ քաղաքացիների համար։
Այսօր Վրաստանի քաղաքացիները և մշտական բնակության վայր ունեցող 18 և ավելի մեծ տարիքի անձինք կարող են պատվաստվել Covid-19-ի դեմ։
Pfizer-ի արտադրած պատվաստանյութը կարող է կիրառվել 16-18 տարեկան անձանց, նաև 12-15 տարեկաննների, հղիների և քրոնիկական հիվանդություններ ունեցող երեխաների համար:
Ի դեպ, երկու դեղաչափ պատվաստումից հետո` միայն 3 ամիս անց կարելի է պատվաստվել booster–ով։
Այս փուլում Վրաստանում կորոնավիրուսի դեմ հնարավոր է պատվաստվել երեք պատվաստանյութով՝ Sinopharm, Sinovac և Pfizer։