Այսօր՝ հուլիսի 14-ին, ժամը 11:22-ին Վրաստան-Ռուսաստան պետական սահմանին 3.3 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։