Վրաստանի հաղորդակցության ազգային հանձնաժողովի 2021 թվականին հրապարակած զեկույցի համաձայն՝ Վրաստանում բջջային հեռախոս օգտագործողների մեծամասնությունը՝ 39 տոկոսը, նախընտրում է Samsung ապրանքանիշի հեռախոսները։
Հանձնաժողովի տեղեկություններով՝ Samsung-ից հետո 2-րդ տեղում Apple-ն է, այս ապրանքանիշից օգտվում է հեռախոս օգտագործողների 15 տոկոսը: Apple-ին հաջորդում է Xiaomi-ն, այն նախընտրում է հեռախոս օգտագործողների 13 տոկոսը:
HUAWEI է նախընտրում հեռախոս օգտագործողների 7 տոկոսը, իսկ Microsoft/Nokia-ն նախընտրելի է 5 տոկոսի համար։ Այլ ապրանքանիշեր են նախընտրում հեռախոս օգտագործողների 18 տոկոսը։