Վրաստանի գնահատման և քննությունների ազգային կենտրոնի (NAEC) մասնագետները դիմորդների քննական աշխատանքները ստուգում են կենտրոնի ստեղծած համակարգչային՝ eMarker ծրագրով: Տեղեկացնում է NAEC-ը:
Նշվում է, որ ստուգման գործընթացն սկսվել է վրացերենի և գրականության առարկայի աշխատանքների ուղղումով և ընթանում է քննություններին զուգահեռ։
«Քննական աշխատանքների էլեկտրոնային գնահատումն ապահովում է գաղտնիությունը և ամբողջությամբ բացառում է աշխատանքային թերթի նույնականացման հնարավորությունը: Սրբագրողն ամբողջությամբ չի տեսնում կոդավորված աշխատանքը. նա միայն ստուգում է անհատական առաջադրանքները։ Յուրաքանչյուր առաջադրանք ուղղում է երկու սրբագրող»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ:
NAEC-ը հուլիսի վերջից կամ օգոստոսի 1-ից կսկսի հերթականությամբ հրապարակել արդյունքները։ Արդյունքների հետ մեկտեղ, բոլոր քննվողները կկարողանան տեսնել իրենց աշխատանքի էլեկտրոնային տարբերակը։