Բաքվում մեկնարկած «Դեպի բազմաբեւեռ աշխարհ» խորագրով 4-րդ գլոբալ ֆորումին Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին հայատարարել է :«Տարածաշրջանում համընդհանուր անվտանգության անկյունաքարը խախտում է ռուսական օկուպացիան» :
Դիմելով ֆորումին ներկա` շուրջ 70 երկրներից ժամանած ներկա ու նախկին առաջնորդներին, նա խոսել է վրաց-ադրբեջանական «դարավոր» հարաբերությունների մասին , նշելով, որ երկու երկրների միջև առկա բարեկամական կապերը հիմնված են ընդհանուր արժեքների վրա: Վրաստանի նախագահն իր ելույթում ընդգծել է, որ անվտանգության միջավայրը կարճ ժամանակում հիմնավորապես փոխվել է: : «Տարածաշրջանում մեր ընդհանուր անվտանգության անկյունաքարը խախտում է ռուսական օկուպացիայի առկայությունը Վրաստանում, բացի այդ Ուկրաինայում տիրող իրավիճակը, ահաբեկչության աճող վտանգը և փախստականների հետ կապված ճգնաժամը»,-ասել է Մարգվելաշվիլին` հավելելով, որ ստեղծված իրավիճակում պետք է համատեղ ջանքերն ուղղել անվտանգության ապահովմանը:
Մարգվելաշվիլին նաև ասել է. «Չնայած որ այսօր, երբ Վրաստանի տարածքի 20 տոկոսն օկուպացրել է Ռուսաստանը, այդուհանդերձ, Վրաստանը, որ չի հանդիսանում ՆԱՏՕ-ի անդամ երկիր, հնարավորություն է գտնում իր ներդրումն ունենալ համընդհանուր անվտանգությանն ուղղված առաքելություններին: Վրաստանը շարունակում է իր ջանքերը ներդնել համընդհանուր խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացներում»:
Միևնույն ժամանակ նախագահը շեշտել է, որ Վրաստանը ,հանդիսանալով դարպաս Եվրոպայի ու Ասիայի միջեւ, լայն հնարավորություններ է ընձեռում միջազգային համագործակցության ամրապնդման գործում:
Մարգվելաշվիլին քննարկել է նաեւ տարածաշրջանում ընթացող ծրագրերը եւ նշել, որ մեր տարածաշրջանը «Նոր մետաքսյա ճանապարհ» նախագծի զարգացման համար նշանակալի տեղ է զբաղեցնում:
Գիորգի Մարգվելաշվիլիին, կարևորելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծին, «Բաքու-Թբիլիսի-Ջեյհան» ու «Բաքու-Թբիլիսի-Էրզրում», ինչպես նաև TANAP-ի, TAP-ի տրանսկասպյան խողովակաշարերին վերաբերող ծրագրերը, նշել է, որ դրանք Սեւ և Կասպից ծովերի շրջանները առավել անվտանգ ու պաշտպանված կդարձնեն` ընձեռելով համագործակցության լայն հնարավորություններ: