2022 թվականի հուլիսի 11-ին Վրաստանում Թուրքիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ալի Քաան Օրբայը հավատարմագիրն է հանձնել Վրաստանի արտաքին գործերի նախարարի (ԱԳՆ) առաջին տեղակալ Լաշա Դարսալիային։
Դարսալիան շնորհավորել է դեսպանին Վրաստանում դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ։
Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությունից հետո կայացել է երկկողմ հանդիպում, որի ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների օրակարգի առաջնահերթությունները և նախանշել հետագա համագործակցության հեռանկարները։
Կողմերը հույս են հայտնել, որ Վրաստանի և Թուրքիայի միջև առկա սերտ համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունն ավելի կխորանան։
Թուրքիայի դեսպանը ևս մեկ անգամ հաստատել է Թուրքիայի անսասան աջակցությունը Վրաստանի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։ Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են ինտենսիվ համագործակցության մասին՝ Վրաստան-Թուրքիա հարաբերություններն էլ ավելի ակտիվացնելու նպատակով։