Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտնել է, որ Վրաստանը բաց բյուջեի ցուցանիշով աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում։
«Մինչ «ասոցացման եռյակի» (Ուկրաինան և Մոլդովան) անդամները հիմա սկսում են աշխատել պետական ֆինանսների բարեփոխման վրա եւ այլն, բյուջեի թափանցիկության առումով Վրաստանը զբաղեցրել է առաջին տեղը։ Սա մեր կառավարության աշխատանքի արդյունքն է։
Նշեմ նաև, որ որոշ ժամանակ առաջ պետական արժույթի միջազգային հիմնադրամի հրապարակած նախնական գնահատականի համաձայն՝ 190 երկրների շարքում, ըստ ՀՆԱ-ի (մեկ շնչին բաժին հասնող համախառն ներքին արտադրանք) աճի տեմպերի, Վրաստանը երրորդ տեղում էր, իսկ Եվրասիայում մեր երկիրն առաջին տեղն էր զբաղեցնում»,- ասել է Ղարիբաշվիլին։
Ղարիբաշվիլիի փոխանցմամբ՝ մեկ շնչին բաժին հասնող համախառն ներքին արտադրանքը Վրաստանում կկրկնապատկվի առաջիկա 6 տարիների ընթացքում և, ըստ նրանց հաշվարկների, 2027 թվականին Վրաստանում ՀՆԱ-ն կգերազանցի 9000 դոլարը։
Վարչապետը հավելել է, որ այս ամենը կառավարության և իշխող կուսակցության աշխատանքի արդյունքն է։