Թբիլիսիում Մելիքիշվիլի փողոցի վերականգնման աշխատանքների ժամանակ հին շենքի բեկորներ են հայտնաբերվել։
Աշխատանքները տեղի են ունենում ֆիլհարմոնիայի դիմաց:
Թբիլիսիի քաղաքապետարանից հայտնել են, որ իրենք արդեն դիմել են Մշակութային ժառանգության պահպանության գործակալություն՝ ավերակներն ուսումնասիրելու խնդրանքով։