Այսօր՝ հուլիսի 11-ին, ժամը 07:36-ին վրաց-հայկական սահմանին՝ Դմանիսի քաղաքից 25 կմ դեպի հարավ-արևմուտք՝ Սամեբա գյուղի մոտակայքում 4.8 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։