Պաշտոնական այցով Ավստրիայում գտնվող Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ասել է, որ Վրաստանը ժողովրդավարության ակնառու օրինակներից է։
Ղարիբաշվիլին Ավստրիայի դաշնային հանրապետության կանցլեր Կարլ Նոյհամմերի հետ համատեղ ճեպազրույցում նշել է, որ վրացիները Ավստրիայի հետ կիսում են ընդհանուր եվրոպական արժեքները, և հիմնական դրդապատճառը Վրաստանի՝ Եվրամիության անդամ դառնալն է:
Նոյհամմերի կարծիքով՝ եվրոպական հեռանկարը Վրաստանի համար շատ կարևոր դրդապատճառ է՝ հետևողական քայլեր ձեռնարկելու համար։ Նրա խոսքով, Վրաստանի մարտահրավերների վրա աչք փակելը անարդյունավետ կլինի:
«Էմպաթիա» հասարակական կազմակերպության (ՀԿ) խորհրդի անդամ, բժիշկ Օթար Թոիձեն ասել է, որ անազատության մեջ գտնվող Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հիվանդությունները բարդանում են, և նրա տեղափոխումը քաղաքացիական կլինիկա ոչ մի արդյունք չի տվել։
«Թրանսփարենսի Ինթերնեշնլ-Վրաստան» (TI) հասարակական կազմակերպության հրապարակած հաշվետվության համաձայն՝ 2021 թվականին Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը նվիրատվություն անող իրավաբանական անձինք և անհատ դոնորների հետ առնչվող ընկերությունները շահել են մոտ 320 միլիոն լարիի տենդերներ և ստացել 19 մլն լարիի պարզեցված գնման պայմանագրեր։
Վրաստանի կողմից չվերհասկվող Աբխազիայի դե ֆակտո խորհրդարանի միջազգային հարցերի հանձնաժողովի անդամները կոչ են անում խորհրդարանին վավերացնել Աբխազիայի և Ռուսաստանի կառավարությունների միջև ստորագրված համաձայնագիրը, որը նախատեսում է Բիճվինթայի ծովային ջրային տարածքի և առափնյա հատվածի մի մասը փոխանցել Ռուսաստա
«Արդար ընտրությունների և ժողովրդավարության միջազգային հանրություն» (ISFED) հասարակական կազմակերպությունը հայտնել է, որ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում 5 տոկոսի շեմի սահմանումը, ընտրական դաշինքների արգելքի պայմաններում, կապված է մի շարք ռիսկերի հետ։
Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին Imedi հեռուստաընկերության ուղիղ եթերում հայտարարել է, թե պայքարել իշխանության դեմ, նշանակում է պայքարել վրաց ժողովրդի դեմ։
ԱՄՆ սենատոր Ջին Շահինին խոսել է Վրաստանի Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու մասին՝ դիմելով Վրաստանի կառավարությանը․ «Օգնեք մեզ՝ օգնել ձեզ ստանալու ԵՄ թեկնածուի կարգավիճակ»։
Ձեռնարկության տնօրինության հետ ձեռք բերված պայմանավորվածությունից հետո «Ռուսթավի պողպատ» մետալուրգիական արտադրամասում աշխատող մոտ հարյուր մարդ հուլիսի 8-ին դադարեցրել է գործադուլը։ Հնգօրյա գործադուլից հետո գործարանի ղեկավարությունը մասամբ համաձայնել է գործադուլավորների պահանջներին։
2022 թվականի հունվարից մինչև հունիս ընկած ժամանակահատվածում Վրաստանում արձանագրվել է կողոպուտի 135 դեպք։
Վրաստանի Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի (NCDC) ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն կոչ է արել բնակչությանը պատվաստվել։
Եվ վերջում՝ Ազգային բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ սակարկությունների արդյունքում 1 ԱՄՆ դոլարի արժեքը դարձել է 2,8896 լարի։ Այսօրվա փոխարժեքը կազմել է 2.9119 լարի։ Ինչ վերաբերում է եվրոյին, ապա դրա փոխարժեքը կազմում է 2,9327 լարի։ Մինչդեռ այսօրվա փոխարժեքը կազմել է 2,9690 լարի։