Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Ավստրիայի դաշնային հանրապետության կանցլեր Կարլ Նոյհամմերի հետ համատեղ ճեպազրույցում նշել է, որ վրացիները Ավստրիայի հետ կիսում են ընդհանուր եվրոպական արժեքները, և հիմնական դրդապատճառը Վրաստանի՝ Եվրամիության անդամ դառնալն է։
Կառավարության ղեկավարի խոսքով, երկու երկրները մեծ ներուժ ունեն բոլոր ուղղություններով փոխադարձ համագործակցությունը խորացնելու և ամրապնդելու, լինի դա տնտեսության, առևտրի, թե անվտանգության ոլորտում։
«Ցանկանում եմ նաև հպարտությամբ նշել, խորհրդանշական է, որ այս տարի մենք նշում ենք դիվանագիտական հարաբերությունների վերականգնման 30-ամյակը, ուստի ևս մեկ անգամ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեզ»,- ասել է վարչապետը։
Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ կրկնել է, որ Եվրախորհրդի որոշումը կարելի է պատմական գնահատել, ինչպես հայտարարել են հենց եվրոպացի առաջնորդները.
«Մենք՝ վրացիներս, կիսում ենք եվրոպական ընդհանուր արժեքները, մեզ համար գլխավոր շարժառիթն այն է, որ Վրաստանը դառնա Եվրամիության անդամ, եվրոպական մեծ ընտանիքի անդամ երկիր։ Ուզում եմ նաև նշել, որ, իհարկե, մեզ եվրոպական հեռանկար տալը տարիների ընթացքում ձեռք բերված առաջընթացի ճանաչումն է, և մենք դա շատ ենք գնահատում»։