ԱՄՆ սենատոր Ջին Շահինին խոսել է Վրաստանի Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու մասին՝ դիմելով Վրաստանի կառավարությանը․ «Օգնեք մեզ՝ օգնել ձեզ ստանալու ԵՄ թեկնածուի կարգավիճակ»։
Ջին Շահինին «Ամերիկայի Ձայն»-ին տված հարցազրույցում նշել է, որ ԱՄՆ կառավարությունը ուրախ կլինի աջակցել Վրաստանին՝ եվրաինտեգրման համար անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու հարցում։
Սենատորի խոսքով, այժմ Վրաստանի համար վճռորոշ պահ է․ երկիրը պետք է օգտագործի հնարավորությունը և անհրաժեշտ քայլեր ձեռնարկի․
«Ես հասկանում եմ, որ վրաց ժողովուրդը, որի ճնշող մեծամասնությամբ կողմ է ԵՄ անդամակցությանը, հիասթափված է, որ Ուկրաինային և Մոլդովային տրվել է ԵՄ թեկնածուի կարգավիճակ, իսկ Վրաստանին՝ ոչ: Վրաստանը մեծ առաջընթաց է գրանցել եվրաատլանտյան անդամագրման հասնելու համար կարևոր բարեփոխումների իրականացման գործում: Բայց կան որոշ ոլորտներ, որտեղ անհրաժեշտ է աշխատանք տանել»,- ասել է Շահինը։
Նա նաև հավելել է, որ Վրաստանի կառավարությունը կարող է առաջընթաց գրանցել այդ բարեփոխումների իրականացման գործում՝ ընդդիմադիր կուսակցությունների և քաղաքացիական հասարակության հետ միասին։
Այս թեմայի շուրջ կարդացեք նաև՝
ԵՄ թեկնածություն չստանալու հետևանքները Վրաստանի համար. քննարկում են փորձագետները