Կառուցվում է Վրաստանի բարձրլեռնային շրջանում՝ Աջարիայում ծովի մակարդակից 2 236 մետր բարձրության վրա գտնվող միջնադարյան Խիխանի ամրոց տանող ճանապարհը։
Աջարիայի զբոսաշրջային վարչության տվյալներով՝ լայնացվել է 1 կիլոմետրանոց արշավային արահետի մեծ մասը, նաև շարունակվում են այդ արահետի մաքրման աշխատանքները, պարիսպների, աստիճանների և հանգստի վայրերի տեղադրման վայրերի նախապատրաստումը։
Խիխանի ամրոցը գտնվում է Խուլոյի մունիցիպալիտետում՝ գեղատեսիլ Սխալթայի կիրճում՝ Խիխանի լեռան գագաթին։
Ամրոցի կառույցը մի քանի շերտ ունի. ամենահինը հասնում է մինչև 10-11-րդ դարեր, նորը՝ մինչև Օսմանյան կայսրության դարաշրջան` 17-19-րդ դարեր։