Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեի խոսքով, երկրում առկա կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը արդյունավետ են աշխատում նաև նոր շտամների դեմ (BA.4/BA.5): Նրա փոխանցմամբ, հատկապես արդյունավետ է «բուստեր» դեղաբաժինը։
«Մեր հիմնական կոչը պատվաստումն է։ Չպատվաստվածները պետք է պատվաստվեն։ Երկու անգամ պատվաստվածները պետք է ստանան «բուստեր» դեղաչափը, իսկ արդեն իսկ այդ դեղաչափով պատվաստվածներն անպայման պետք է ստանան երկրորդ «բուստերը»։ Պատվաստանյութերի քանակը բավարար է, մենք ունենք Pfizer, Sinopharm և Sinovac,- պարզաբանում է Գամկղրելիձեն։
Վարակաբանը հայտնում է, որ Վրաստանում իմունային շերտի մակարդակը կարող է 85 տոկոսից իջնել մինչև 60 տոկոս: Գամկղրելիձեի բացատրությամբ` միայն բարձր իմունային շերտը կկանխի աշնանը սպասվելիք վարակման դեպքերի աճը։
«Աշնանը հավանական վատ սցենարը կարող է կանխվել միայն քաղաքացիների շրջանում բարձր իմունային շերտի առկայությամբ, ինչը հնարավոր է պատվաստումների միջոցով։ Մենք բարձր դիմադրողականություն ունեինք մարտին, երբ այն կազմում էր 85 տոկոս, այդ իսկ պատճառով հեշտությամբ հաղթահարեցինք ապրիլը, մայիսը և հունիսի առաջին կեսը»,- նշում է Ամիրան Գամկղրելիձեն։
Կարդացեք նաև՝