Երկքաղաքացիություն ունեցող իր քաղաքացիներին Վրաստանը թույլ է տվել կենսաթոշակ ստանալ միաժամանակ երկու երկրում։
Մինչ այս փոփոխությունը, ըստ օրենքի, երկքաղաքացիություն ունեցող անձինք կարող էին կենսաթոշակ ստանալ միայն մեկ երկրում, և իրենք պետք է ընտրեին, թե որ երկրում են ցանկանում ստանալ կենսաթոշակ։
Այժմ Վրաստանի կառավարությունը կենսաթոշակ կտրամադրի իր քաղաքացուն, եթե նույնիսկ վերջինս ստանում է այլ երկրում ևս։
Օրենսդրության փոփոխությունն ընդունվել է կառավարության 2022 թվականի հունիսի 13-ի N310 որոշմամբ։
Հիշեցնենք. Վրաստանում կենսաթոշակ տրվում է 60 տարեկանից` կանանց, 65 տարեկանից` տղամարդկանց։ Ընդհանուր առմամբ, Վրաստանում թոշակ է ստանում մոտ 794,4 հազար քաղաքացի` 417,4 հազարը 70 տարեկանից բարձր։