2021 թվականին Եվրամիության և Շենգենյան գոտու անդամ երկրներում Վրաստանի քաղաքացիների կողմից ապաստան հայցողների թիվը նախորդ տարվա համեմատ աճել է 68 տոկոսով և կազմել 14 հազար 970։
Այս թվերը, սակայն, չեն գերազանցում մինչ համավարակը եղած տվյալները: Եվրամիության և Շենգենյան գոտու երկրներում ապաստան հայցած Վրաստանի քաղաքացիների թիվը տարիների կտրվածքով հետևյալն է.
- 2016 թվական՝ 8 775,
- 2017 թվական՝ 12 հազար 060,
- 2018 թվական՝ 20 հազար 950,
- 2019 թվական՝ 22 հազար 765,
- 2020 թվական՝ 8 905,
- 2021 թվական՝14 հազար 970:
ԵՄ ապաստանի գործակալության (EUAA) տվյալների համաձայն՝ 2021 թվականին ամենաշատ դիմումները՝ 37 տոկոս, Վրաստանի քաղաքացիները ներկայացրել են Ֆրանսիայում, իսկ մերժման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է Գերմանիայում։
2021 թվականին Վրաստանի 10 հազար 590 քաղաքացու առաջին իսկ փուլում մերժվել է ապաստանի տրամադրումը։